Էյֆելյան աշտարակը հսկում է Փարիզում օդի մաքրության աստիճանը: Աշտարակի ամենավերին հատվածում օդի որակը ստուգող կայան է տեղադրվել:
Ֆրանսիայի մայրաքաղաքում օդը սաստիկ աղտոտված է, եւ պարբերաբար քաղաքի վրա մշուշ է իջնում: Քաղաքի իշխանությունները տարբեր միջոցներով պայքարում են մթնոլորտի աղտոտվածության դեմ: Օրինակ՝ սահմանափակում են մասնավոր ավտոտրանսպորտի երթեւեկությունը, փոխանցում է NTDTV-ն:
Ֆրանսիայի իշխանությունները 15 տարի առաջ կարողացան հասնել օդում արճճի պարունակության կրճատմանը, որը արտադրվում էր էթիլ բենզին օգտագործելու հետեւանքով:











