YouTube-ն օգտատերերին հնարավորություն է տվել 3D ձեւաչափով նկարահանած բնապատկերային տեսանյութեր դիտել: VR գործառույթի շնորհիվ Android սմարթֆոնների օգտատերերը կարող են բառացիորեն 360 աստիճանի տակ շուրջբոլորը նայել, փոխանցում է RG-ն:

Ինչպես նշվում է ծառայության պաշտոնական բլոգում, վիրտուալ իրականության մեջ ընկղմվելու  համար պետք է ունենալ Google Cardboard (հատուկ սխեմայով հավաքած օպտիկական ոսպնյակներով ստվարաթղթե սաղավարտ), որի մեջ պետք է դնել սմարթֆոնը: Շուրջբոլորը տեսնելու համար պետք է թեքել սմարթֆոնը: Օգտատերն ինքն է որոշում, թե ինչ անկյունից է ուզում նայել: Դիտակետը հնարավոր է նաեւ կառավարել մկնիկի միջոցով:

3D-հոլովակները կարելի է գտնել YouTube-ում 360Video հեշթեգի տակ: