JetPack Aviation ընկերությունը ներկայացրել է JB-9 անձնական ռեակտիվ սարքը, տեղեկացնում է N+1 կայքը։ Ջեթփեքի առաջին լիարժեք թռիչքը, որը համաձայնեցված է ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության եւ Առափնյա պաշտպանության ծառայության հետ, տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերի 3-ին՝ Ազատության կղզու շրջանում:
JB-9 ջեթփեքի կառուցվածքում վերմղիչ ուժն ապահովվում է երկու տուրբոակտիվ շարժիչի միջոցով։ Թռչող սարքի կառուցվածքի վերաբերյալ չի հաղորդվում, սակայն, հրապարակված տեսանյութում երեւացող թռիչքի հեռավորությունից եւ օդաչուի ձեռքի վայրկենաչափից դատելով, կարելի է ենթադրել, որ JB-9-ը հնարավորություն է տալիս օդում լինել չորս ու կես րոպեից ավելի, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Ջեթփեքի օդաչու եւ ընկերության հիմնադիր Դեյվիդ Մեյմանի խոսքով, JetPack Aviation-ը ստեղծվել է անձնական թռչող սարքերի մշակումը շարունակելու նպատակով։ Ապագայում նախագիծը մշակող թիմը մտադիր է տեխնոլոգիայի առեւտրական կիրառություն գտնել։ Սերիական արտադրության ժամկետների եւ ռեակտիվ սարքի հնարավոր գնի մասին ոչինչ չի հաղորդվում։
2015 հունիսին ջեթփեքների սերիական արտադրության մասին հայտնել էր Martin Aircraft ընկերությունը, սակայն Personal Jetpack նմուշը զգալիորեն ավելի մեծ է JB-9-ից: Personal Jetpack-ը վաճառքի կհանվի 2016-ին։











