ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամպը ծաղրանմանակել է ռեփ երգիչ Դրեյքի պարը Hotline Bling հանրահայտ տեսանյութից, տեղեկացնում է Pitchfork-ը։ Ծաղրանմանակումը ներկայացրել են Saturday Night Live ծրագրի թողարկմանը, որը վերջին երեք տարվա ընթացքում ամենաբարձր վարկանիշի է արժանացել, տեղեկացնում է Lenta-ն։
Թրամպը խաղացել է պարող հարկային վերահսկիչի դերը Դրեյքի տեսահոլովակի ծաղրանմանակման մեջ, որի հեղինակը կատակերգու Ջեյ Ֆերոուն է։ Տեսանյութը ծաղրում է մարմնի տարօրինակ շարժումները, որոնք ռեփերը կատարում է իր նոր տեսահոլովակում։











