Ականատեսները նկարահանել են, թե ինչպես է Ճապոնիայի մերձքաղաքային գնացքներից մեկում տեղի բնակիչը կարճ ժամանակում երկար գաղտնաբառ ներմուծում։ Տղամարդը 10 վայրկյանում բացել է մուտքը իր iPhone-ին, ընդ որում 50 նիշանի գաղտնաբառ է հավաքել։
Ինչպես երեւում է կադրերում, 40 նիշը հավաքելով՝ ճապոնացին մի պահ մտքերի մեջ է ընկել, բայց շարունակել է ներմուծել աներեւակայելիորեն երկար գաղտնաբառը, տեղեկացնում է Lifenews-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին։











