Apple-ի երբեւէ արտադրած ամենախոշոր պլանշետներից մեկը՝ 12,9 դյույմանոց iPad Pro-ն, վաճառքի կհանվի արդեն այս շաբաթվա ընթացքում։ Նոյեմբերի 11-ից այն հնարավոր կլինի պատվիրել  Apple.com ընկերության պաշտոնական կայքում։ Իսկ մանրածախ խանութներում մատչելի կլինի արդեն շաբաթվա վերջից։  

Գները սկսվում են նմուշի համար 799 դոլարից՝ միայն Wi-Fi-ով եւ 32 Գբ ներքին հիշողությամբ, տեղեկացնում է  json.tv-ն։

Այլ աքսեսուարները ներառում են Apple Pen՝ 99 դոլարով եւ Smart Keyboard՝ 169 դոլարով։

Ինքը՝ iPad Pro-ն 2732 × 2048 պիքսել լուծմամբ էկրան ունի, Apple պրոցեսոր, A9X, չորս սյունակ, 8 Մպ տեսախցիկ, WiFi 802.11աս եւ մատնահետքերի սենսորային տվիչ։  1,6-կշռող պլանշետը 4 Գբ օպերատիվ հիշողություն ունի, ինչն այսօրվա դրությամբ երկու անգամ ավելի է, քան iOS-ով ցանկացած այլ սարքինը։ 

Ստիլուսը պլանշետը գրաֆիկական պլանշետի է վերածում, իսկ սմարթ ստեղնաշարը թույլ է տալիս  iPad Pro-ն այնպես օգտագործել, ասես նոթբուք լինի, միայն թե  OS X-ի փոխարեն iOS է։