ԱՄՆ-ում Հյուսթոնի հեռուստաաշտարակում կենտրոնի աշխատակիցները երեքմետրանոց կոկորդիլոսի են որսացել։  Երբ նրանք վաղ առավոտյան աշխատանքի են եկել, այդ երեքմետրանոց կոկորդիլոսն արդեն անվրդով  «կայանել էր» տեղի ավտոկոյանատեղիում։ Նրան անմիջապես Գոձիլա են անվանել։ 

Ստիպված են եղել արագ մասնագետ կանչել։ Տեխասի նահանգում հատուկ մասնագիտություն կա՝ «կոկորդիլոս վարժեցնող»։ Այդ պաշտոնը զբաղեցնում է Քրիստի Քրոբոտը։

Կինն արագ տեղ է հասել եւ օպերատիվ կերպով  «ձերբակալում» է իրականացրել։ Սողունը առանձնապես չի դիմադրել, տեղեկացնում է  NTDTV-ն։

Պարզվել է, որ կոկորդիլոսը մոտ 50 տարեկան է։ Նա մի աչքից լրիվ կույր է, իսկ մյուսից՝ մասնակիորեն։ Հավանական  է, որ նա տեղի գետից է սողացել այդտեղ։   

Կապկպված սողունին դրել են բեռնատարն ու տարել են։ Ինչպես տեղեկացրել են, նրան բաց են թողել մոտակա արգելոցում, որտեղ նրան վտանգ չի սպառնա։