«Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման սիրիացի ահաբեկիչները համացանցում տեսագրություն են հրապարակել, որում հայտարարել են, որ Լաթաքիայի այսօրվա հարձակումները «նվեր են ռուսներին»: Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում համալսարանի մերձակայքում տեղի ունեցած պայթյունը 23 մարդու կյանք է խլել:
Մինչ այդ, ըստ Lifenews-ի, Սիրիայի կառավարական ուժերը ճեղքել են երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայի երկամյա պաշարումը:
Կառավարության մոտ կանգնած զինվորական աղբյուրի փոխանցմամբ, զորքերը կարողացել են հասնել Քուվեյրիս ավիաբազայի պաշտպաններին՝ հանելով շրջափակումը:
«Ճեղքումն իրականացվել է ավիաինստիտուտի կողմից»,- պատմել է աղբյուրը:













