Հաղորդավարուհի Էլեն Դեջեներիսը YouTube-ում հրապարակել է Disney եւ Pixar ստուդիայի նկարահանած «Դորիին փնտրելիս» մուլտֆիլմի անոնսը:

2003-ին նկարահանված «Նեմոյին փնտրելիս» մուլտֆիլմի այս շարունակությունը վարձույթում կհայտնվի  2016-ի հունիսի 17-ին։ Դրա գլխավոր հերոսը  վիրաբույժ ձկնիկ Դորին է, որը տառապում է հիշողության կորստից, սակայն չի կորցնում իր ընտանիքը գտնելու հույսը։  Ինչպես եւ առաջին անիմացիոն ֆիլմում, Դորիի դերը կարդում է Դեջեներիսը, իսկ նրա ընկերոջ՝ Նեմոյինը՝ Ալբերտ Բրուքսը, տեղեկացնում է  Gazeta-ն։

«Նեմոյին փնտրելիսը» համաշխարհային վարձույթում 937 մլն դոլար է հավաքել եւ    «Օսկար» է ստացել, որպես լավագույն մուլտֆիլմ, որն առաջադրվել է չորս անվանակարգում։  

Այն մասին, որ «Նեմոյին փնտրելիսը» «աղջկական» շարունակություն է ունենալու, հայտնի էր դարձել 2014-ի վերջին։