Վանաձորում այսօր՝ նոյեմբերի 12-ին, ուժեղ քամու հետեւանքով հաստաբուն բարդին ընկել է քաղաքի գլխավոր փողոցի՝ Դեմիրճյան վրա՝ միակողմանի փակելով քաղաքը մյուս համայնքներին միացնող ճանապարհը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին աշխատանքներ են տարվում այն փողոցի երթեւեկելի մասից հեռացնելու համար:
Մեկ այլ ծառ էլ ընկել է Վանաձորի Լենինգրադյան փողոցում:
Նշենք,որ Վանաձորում ուժեղ քամին շարունակվում է նոյեմբերի 11-ից, այս պահին նույնպես քաղաքում ուժեղ քամի է:













