Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը «Ա1+»-ի հետ նոյեմբերի 13-ից սկսում է նոր հեռուստանախագիծ, որի շրջանակում «Այո» եւ «Ոչ» ճակատների ներկայացուցիչները կշրջեն Հայաստանի մարզերով՝ տեղի բնակիչներին ներկայացնելով իրենց դիրքորոշումը:

Իշխանական եւ ընդդիմադիր 16-ական քաղաքական գործիչներ շրջելու է մարզերում, մի խումբը հյուսիսում, մյուսը՝ հարավում: Խմբերը դեբատներ եւ հանդիպումներ են անցկացնելու Հանրապետության տարբեր համայնքներում՝ փորձելով համոզել, թե ինչու պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

Քաղաքական գործիչներն ուրախ են այս նախաձեռնության համար եւ համոզված են, որ հաջողության են հասնելու:

Նախագծի հեղինակներն արդեն եղել են այն համայնքներում, որտեղ այցելելու են «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուն:

Նշենք, որ հանդիպումներն ուղիղ հեռարձակվելու են «Արմնյուզ»-ով եւ «Ա1»+-ով: