Ուժեղ քամին ու փոթորիկը լուրջ վնասներ է պատճառել Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարզի բոլոր տարածաշրջանները տուժել են փոթորկից, մեծ թվով ծառեր են տապալվել, տասնյակ տների տանիքներ են պոկվել, հատկապես տուժել է Վանաձորի թիվ 27 դպրոցի տանիքը, որը քամու հետեւանքով ամբողջությամբ շպրտվել է մի քանի տասնյակ մետր այն կողմ:
Վանաձորում բազմաթիվ ծառեր են տապալվել, քաղաքապետարանի կոմունալ բաժինը վաղ առավոտից աշխատում է արտակարգ ռեժիմով: Վնասների մասին ամբողջական տեղեկատվություն դեռեւս հնարավոր չէ տրամադրել, քանի որ ամեն րոպե նոր վնասներ են գրանցվում:
Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքերի մի մասը՝ NEWS.am-ի տեսախցիկով:
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի











