Ամերիկյան Լուիսվիլի համալսարանի լողի կանանց հավաքականը չվերթի 7-ժամյա հետաձգման ժամանակ իրենց եւ օդանավակայանի մյուս ուղեւորներին զբաղեցրել են շարժասանդուղքի վրա կազմակերպած զվարճալի խաղերով:

Աղջիկները սկսել են շարժասանդուղքի վրա թիավարման, լողի համալիր շարժումներ անել:

Ըստ «Ռոսբալտ»-ի, Հյուսիսային Քարոլինայի միջազգային օդանավակայանում արված տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է թիմի լողորդներից Քելսի Ուորելը:

«Նրանք, ովքեր լողորդներին տարօրինակ են համարում, հավանաբար, ճիշտ են»,- գրել է աղջիկը: