Նյու Յորքում Դեւիդ Մայմանը JB-9 ջեթփաքով թռել է Ազատության արձանի շուրջը: Թռիչքը նախապես համաձայնեցվել է ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության եւ Ափամերձ պահպանության ծառայության հետ: Թռիչքի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Ըստ «Ռոսբալտ»-ի, JB-9-ի վերամբարձ ուժն ապահովում են երկու տուրբոռեակտիվ շարժիչներ: Այն տարբերվում է մյուս ջեթփաքերից, որոնցով թռիչքների տեսագրությունները նախկինում տարածված էին:
Ռեակտիվ ուսապարկի այս մոդելը ստեղծած ընկերությունում հայտարարել են, որ սա միակ «իրական ջեթփաքն» է, քանի որ թույլ է տալիս ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարել:











