Թուրքիայի Վան նահանգի Արճեշ քաղաքում ոստիկանները ծեծել ու ձերբակալել են  մոտ 10 քուրդ լրագրողների։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Արճեշում պարտականությունները կատարող 10 լրագրողներ, որոնց մեջ են եղել քրդական DIHA եւ թուրքական IMC TV-ի լրագրողները, ենթարկվել են ոստիկանների հարձակմանը։

Ոստիկանները սկզբում ծեծել, այնուհետ ձերբակալել են լրագրողներին։