Մոնղոլիայում «Էրդենես Տավանտոլգոյ» ընկերության բանվորների արհմիության ղեկավարը մամուլի ասուլիսի ընթացքում ինքնահրկիզվել է։ Այդ մասին տեղեկացրել է մոնղոլ լրագրող Ինկտուշի Զոհտոն, տեղեկացնում է РСН-ը։
Նրա խոսքով, տղամարդը դեմքի եւ ոտքերի ոչ այնքան լուրջ այրվածքներ է ստացել։ Նրան հիվանդանոց են հասցրել։
Զոհտոն նշել է, որ իր կարծիքով արհմիության առաջնորդը դա կատարել է մոնղոլական իշխանությունների հետ անհամաձայնության ի նշան։
Հոկտեմբերի 17-ից «Էրդենես Տավանտոլգոյ» ընկերության բանվորները ցույցի են դուրս եկել ղեկավարության այն որոշման դեմ, որով ընկերությունը փոխանցվել է մասնավոր՝ MCS ընկերությանը։











