Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի բնակիչը տեսանյութ է նկարահանել «շնչող հողի» մասին։ Դրա վրա երեւում է, թե ինչպես է ծառերի հիմքի վրա մամուռով ու տերեւներով ծածկված հողը շարժվում։ Այդ մասին տեղեկացնում է Lenta-ն՝ վկայակոչելով Independent-ին։
«Մենք սիրում ենք Կանադան» վերնագրով տեսանյութը Բրայան Նաթոլը նկարահանել է իր տնից ոչ հեռու գտնվող անտառում եւ տեղադրել է Facebook-ի իր էջում։
«Երկրագունդը շարժվում է քամիների պատճառով, որոնք ծառերին ստիպում են տատանվել։ Վերջիններս արմատների ճյուղավորված համակարգ ունեն, որը շարժման մեջ է մտնում եւ հանգեցնում է երկրի վերին շերտի պարբերական վերելքների եւ իջեցումների», -պատմել է կանադացին։
Տեսանյութում, որպես Նաթոլի խոսքերի հաստատում, երեւում են ծառերի շարժումները եւ լսվում է քամու աղմուկը։ Կանադացու խոսքով ինքն անտառում նման երեւույթներ չի նկատել։ Նաթոլը նաեւ նշել է, որ իր բախտը բերել է, որ այստեղ է ապրում։











