Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Հոութորն քաղաքի ավագ դպրոցում զանգվածային ծեծկռտուք է եղել, որին 200-ից 300 աշակերտ է մասնակցել։ Դպրոցի ղեկավարությունն այժմ փորձում է վերականգնել հասարակական կարգը։

CBS հեռուստաալիքը հայտնում է, թե Հոութորնի ոստիկանությանը հաջողվել է պարզել կռիվ մասնակիցներից միայն 30-ի ինքնությունը եւ ձերբակալել։ Առգրավվել են դպրոցի տեսահսկման համակարգի ձայնագրությունները, նաեւ հեռախոսներով արված տեսագրությունները, որոնց միջոցով փորձում են պարզել կռվարարներին։ Կռվին մասնակցել են թե տղաները, թե աղջիկները, ընդ որում, դաժանաբար ծեծելով իրար։

Ականատեսների վկայությամբ, խմբերին մի կերպ են ազատել իրարից։ Ուսանողներից երեքին իրավապահներին հարվածելու մեղադրանք է առաջադրվել։ Զանգվածային անկարգության կապակցությամբ հետաքննություն է ընթանում։