Քալիֆորնիայի Բեյքեր սֆիլդ քաղաքում գազատարի հատվածներից մեկում պայթյուն է որոտացել եւ հրդեհ բռնկվել, որի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս երկուսը այրվածքներ են ստացել, հաղորդում է BakersfieldNow պորտալը:
Քերնի շրջանի հրշեջ պահպանության ներկայացուցիչը պատմել է, որ պայթյունից մահացողը ծանր բեռնատարի վարորդն է եղել, որը մեքենայով դիպել է գազատարին ու պայթյունի պատճառ դարձել, հաղորդում է Gazeta-ն:
Ականատեսների խոսքով, հրդեհի կրակների բարձրությունը հասել են 60 մետրի, հաղորդում է Kern Golden Empire-ը:
Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները, Բեյքերսֆիլդ քննչական խումբ է մեկնել:











