Femen-ի ակտիվիստուհին մերկացել է Կիեւի ընտրատեղամասում, որտեղ քվեարկության է եկել Ուկրաինայի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ըստ «112 Ուկրաինա»-ի, ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է ակտիվիստուհուն:

«Որոշել են եւս մեկ շոու կազմակերպել: Հասկանում եմ, որ մեծ ակնկալիքներ կան, հասկանում եմ, որ բոլորն արագ փոփոխություններ են ուզում»,- մեկնաբանելով միջադեպը՝ հայտարարել է Կլիչկոն:

Ակտիվիստուհու մարմնի վրա «Ստոպ կավատ Կլիչկոյին» գրությունն է եղել:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Ուկրաինայի 29 քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլն է:

Կրկնակի քվեարկություն է անցկացվում մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիեւում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Խերսոնում, Նիկոլաեւում, Զապորոժյեում, Պոլտավայում, Ուժգորոդում եւ Չերնիգովում: Կլիչկոն կրկին առաջադրվել է Կիեւի քաղաքապետի պաշտոնում: