Նոյեմբերի 3-ին Երեւանի Ազատության պողոտայի բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն, որ երկու անծանոթ անձինք մտել են իր տուն, բայց երեխային տեսնելով փախել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք բնակարան են մտել հարմարեցված բանալիով դուռը բացելու միջոցով:

Նոյեմբերի 9ին ոստիկանության աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացիներ 49-ամյա Գոդերձի Գերգետավան, 48-ամյա Էդուարդ Գոգուշվիլիին, եւ 38-ամյա Զվիադ Տոլորայային:

Պարզվել է, որ նոյեմբերի 3-ին գողության փորձ կատարողները վերջին երկուսն են եղել: Նրանք երեքն էլ կալանավորվել են:

Մանրամասները՝ տեսանյութում: