Լրատվամիջոցներում հայտնված նախագահներ Էրդողանի եւ Օբամայի լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մՙուսթաֆա Վարանքը։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարի հետ կապված հայտարարել է, թե նման լուսանկար ստացվել է շարժման ժամանակ լուսանկարելուց։ «Լրատվամիջոցներում հայտնված լուսանկարը մեկնաբանություններով հանդերձ իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է Վարանքը։
Նշենք, որ թուրքական Anadolu գործակալությունը լուսանկար էր տարածել, որում այնպիսի տպավորություն է, թե Էրդողանը շոյում է Օբամայի այտը։











