Նոյեմբերի 7-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները Երեւանի Զաքյան փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու պահին բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ Գեւորգ եւ Ջանիկ Սիմոնյաններին:

Վերջինները բնակարանի դռանը հարմարեցված բանալիով բացել են դուռը, եւ բնակարանի պահարանից գողացել ոսկի ու փող:

Քրեական հետախույզները դարանակալելով շենքի շքամուտքի աստիճաններին` Սիմոնյաններին բնակարանից դուրս գալու ժամանակ բերման են ենթարկել:

Նախկինում մի քանի  տարբեր հանցագործությունների համար դատապարտված Գեւորգ Սիմոնյանը,  որի գրպանից ոստիկանները հայտնաբերել են գողոնը, ոստիկանությունում նշել է, որ ինքը չի հասկանում, թե իրենց ինչու են ոստիկանները բերման ենթարկել:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն: