Ռուսաստանի Օսմկի, Տոմսկի եւ Սիբիրի այլ քաղաքների բնակիչները նոյեմբերի 17-ին արտասովոր տեսարանի ականատես են եղել: Երկնքում հանկարծ խորհրդավոր օբյեկտ է հայտնվել՝ վառ կետ, որի հետեւից ճերմակ գիծ է ձգվել: Դա տեւել է մի քանի վայրկյան:

Բնակիչները տեղի ունեցածի տեսագրությունն ուղարկել են LifeNews-ին: Ոմանք ենթադրել են, որ դա «ամերիկյան հրթիռ» է կամ «ինչ-որ փոշի է թափվում»:

Սիբիրի բնակիչները, ամենայն հավանականությամբ, տեսել են այսօր արձակված ռուսական երկու հրթիռներից մեկը: