ՌԴ պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցադրել է սլայդը, որի վրա նշված են Սիրիայում ռուսական հրետանային ստորաբաժանման դիրքերը։ Այս կադրերը ցուցադրել է RT հեռուստաալիքը։

Պուտինին ցուցադրված կադրերում ներկայացվել է Հոմսից հարավ ընկած Մհին քաղաքի մերձակայքում իրականացված գործողությունների քարտեզը։ Այնտեղ՝ Համրաթ բնակավայրի շրջանում՝ սիրիական բանակի հրետանային ստորաբաժանման տեղակայման վայրում, նշվել են 120-րդ գվարդիական հրետանային բրիգադի 5-րդ հաուբիցային հրետանային մարտկոցի դիրքերը։

Քարտեզից դատելով՝ վեց հատ 152-միլիմետրանոց 2Ա65 «Մստա -Բ» հաուբիցների մարտկոցը տեղակայվել է 2015թ. նոյեմբերի 6-ին։ Քարտեզից պարզ է դառնում, որ հենց այդ պահից սկսած՝ նույն օրը 14։00-ին, մոտակա Շայրաթ օդանավակայանում տեղակայվել են 4 հատ Մի-24 հարվածային ուղղաթիռ։