Մոսկվայի Կարմիր հրապարակում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը Դամբարանի առջեւ պառկած՝ կարգախոսներ է բղավել: Պարզվել է, որ ձերբակալվածը պարեկային ծառայության աշխատակից է, ով ցանկանում էր ուժ հավաքել Վլադիմիր Լենինից եւ խնդրել կիսել գահը:
Ըստ Lifenews-ի, նա ուշադրություն է գրավել, քանի որ ձյան վրա բոլորովին մերկ է պառկել: Անցորդները լուսանկարել են տղամարդուն, մինչեւ իրավապահները հեռացրել են նրան Դամբարանի մերձակա տարածքից:
















