Բրիտանական Daily Mail թերթն իր կայքում հրապարակել է Փարիզի կենտրոնում նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների կողմից սրճարանի հրաձգության կադրերը: Տեղի ունեցածը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները:
Պարբերականի աղբյուրները նշել են, որ հարձակմանը մասնակցել է 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որը ծնվել է Բելգիայում եւ Ֆրանսիայի քաղաքացի էր: Ահաբեկիչները անկանոն կրակոցներ են արձակել պիցցերիայի պատուհանների ուղղությամբ: Կադրերում երեւում է, որ այն պահին, երբ սկսվում է հարձակումը, պիցցերիայի անձնակազմն ու այցելուները պառկում են գետնին ու թաքնվում սեղանների տակ:
Կանանցից մեկը փրկվել, որը թաքնվել է բարի սեղանի հետեւում, որտեղ նրան գրկած պահել է սրճարանի աշխատակցուհին, հաղորդում է Lenta-ն:











