Կապանում գտնվող խանութներից  մեկից գողություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 3-ին Երեւանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել Կապանի բնակիչ 38-ամյա Կառլեն Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսանյութից:

Կասկածյալը խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը ինքն է կատարել՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ տեղահան է արել խանութի պատուհանի ճաղավանդակը եւ գողացել հագուստեղեն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում