Անօրինական թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Երեւանի 29-ամյա բնակիչ Դավիթ Հակոբյանը: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Անձնական զննությամբ՝ Դավիթ Հակոբյանի բաճկոնի գրպանից եւ  բջջային հեռախոսի մարտկոցի եւ կափարիչի արանքից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի  թմրամիջոց:

Նույն օրը Մալթիայի ոստիկանները անօրինական թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի 20-ամյա բնակիչ Գեւորգ Վարդանյանին, որի մոտ եւս հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Գեւորգ Վարդանյանը խոստովանել է, որ թմրամիջոցից տվել է նաեւ անչափահաս Անտոնին, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: