Youtube-ում տեսանյութ է հրապարակվել Թել Ավիվում շենքի վրա զինված հարձակման վայրից, որտեղ տեղակայված է RT հեռուստաալիքի գրասենյակը: Անհայտ անձը դանակով հարձակվել է գործարար կենտրոնի աշխատակիցների վրա: 2 հոգի զոհվել է, մեկ մարդ վիրավոր է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, գրասենյակի ղեկավար Փոլա Սլիերը տեղեկացրել է, որ հեռուստաալիքի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Ոստիկանությունը հաղորդել է հարձակվողին ձերբակալելու մասին: Հատուկ ծառայությունների փոխանցմամբ, նա կոտորած է իրականացրել աղոթասրահում: Թել Ավիվի հարձակումը շարունակությունն է արաբական ամենօրյա հարձակումների: Իշխանություններն այդպիսի հարձակումներն ահաբեկչություն են որակում: