Պատանդներից մեկը, որն ազատվել է Մալիի Raddison Blu հյուրանոցի գրոհի շնորհիվ, ասել է, որ լսել է, թե հյուրանոցը գրաված մարդիկ ինչպես էին իրար հետ անգլերեն խոսում, գրում  է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Նա նաեւ պատմել է, որ ոստիկանությունն ու անվտանգության ուժերն իրեն ու մյուսներին օգնել են դուրս պրծնել հաստատությունից: 

Նոյեմբերի 20-ին Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում կրակոցներ են հնչել: Մոտ  170 մարդու պատանդ են վերցրել: Վերջին տվյալների համաձայն, ինը մարդ զոհվել է: