Ռուսաստանի Կասպյան նավատորմի նավերը 18 թեւավոր հրթիռ են արձակել Սիրիայում ահաբեկիչների 7 դիրքերի ուղղությամբ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Շոյգուն նաեւ տեղեկացրել է, որ Կասպից ծովից Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածները հասցրել են հեռահար եւ ռմբակոծիչ ավիացիայի շուրջ 30 ինքնաթիռներ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում հրթիռակոծության տեսանյութն է հրապարակել:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Պաշտպանության նախարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով սկսել է փոխգործակցել Ֆրանսիայի զինված ուժերի հետ: Նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ առաջադրված բոլոր խնդիրները լուծվել են եւ «զինված ուժերն անցել են գործողության հաջորդ փուլի իրականացմանը»: