Մալիի մայրաքաղաք Բամակոյում ահաբեկիչների գրաված Radisson հյուրանոցում 18 զոհի մարմին են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է AFP-ը: Գործակալության տվյալներով, Բամակոյում ահաբեկչության հետեւանքով նաեւ Բելգիայի քաղաքացի է զոհվել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ահաբեկիչների մոտ այլեւս պատանդներ չկան:
Ավելի վաղ Մալիի անվտանգության նախարարությունը հաղորդել էր 3 զոհի մասին:
Հյուրանոցի վրա հարձակման եւ պատանդառության պատասխանատվությունը ստանձնել են «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող «Ալ Մուրաբիթուն» խմբավորման կողմնակիցները:











