Հանցագործությունների հակազդեցության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված վարչության աշխատակիցները, խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Էմին Խաչատրյանին:
Նոյեմբերի 11-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել Աբովյանի մի բնակիչ եւ տեղեկացրել, որ Դավիթ անվամբ ներկայացած մեկը հոկտեմբերի 8-ին, որպես գործարար դիմել է Աբովյան քաղաքի Վառելիքի բազայի տնօրենին՝ վառելիք գնելու եւ բեռնաթափման վայրում վճարում կատարելու պատրվակով բազայից ստացել ավելի քան 8 միլիոն դրամ արժողության մոտ 21 հազար դիզելային վառելիք, տեղափոխել Գետամեջ համայնքում գործող բենզալցակայն, որտեղից էլ տիրոջից վառելիքի դիմաց ստացել է 6.5 միլիոն դրամ, որն ըստ նախնական պայմանավորվածության, վարորդների միջոցով, պետք է փոխանցեր բազայի տնօրինությանը: Սակայն, գումարը ստանալուց հետո, օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, դիմել է փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:











