Նոյեմբերի 19-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության կենտրոնի ու Քանաքեռ-Զեյթունի բաժինների եւ Պարեկապահակետային գնդի ծառայողները մայրաքաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկից գողությու կատարելու կասկածանքով հանցանքի վայրից բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Սարգիս Հարությունյանին եւ Երեւանի բնակիչ Արմեն Թամազյանին:

Սարգիս Հարությունյանն ու Արմեն Թամազյանը ձերբակալված են:

Քննությունը շարունակվում է: