Ռուսական ավիացիայի կողմից Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ արձակված հրթիռների վրա «Փարիզի համար» եւ «Մերոնց համար» գրություններ են եղել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Խմեյմիմ ավիաբազայից օդաչուներն ու տեխնիկներն իրենց ուղերձն են ուղարկել ահաբեկիչներից»,- ասված է տեսագրությունն ուղեկցող տեքստում:
Ըստ ՌԲԿ-ի, գրությունները վերաբերում են «Իսլամական պետության» իրականացրած երկու ահաբեկչություններին: Խոսքը հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանման եւ նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունների մասին է:











