Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Սենֆորդ քաղաքի ոստիկանության սպա Էնդրյու Ռիքսին հեռացրել են աշխատանքից, երբ դեթ-մեթալ խմբի համերգի ժամանակ բեմ է բարձրացել եւ երգել մենակատարի հետ:

«Թող սկսվի սպանությունը»,- բարձրախոսով երգել է իրավապահը: Այդ պահին նա համազգեստով է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Fox 35-ին:

Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Այդ մասին հայտնի է դարձել ղեկավարությանը, ինչից հետո ոստիկանին 5 տարի ժամկետով հեռացրել են իրավապահ մարմիններում ծառայությունից: