Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Օհանյանը ընկերոջ՝ Մրգավանի բնակիչ Արամ Սահակյանի հետ գողացել է Դալար գյուղի բնակիչներից մեկի ցուլն ու երինջը, մորթել ու իրացրել Երեւանում:
Ըստ ոստիկանության տեսանյութի՝ Արսեն Օհանյանը գողության մասին պատմել է Ոստիկանությունում, որտեղ բերման է ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով:
Նրա ավտոմեքենայից հայտնաբերել է կանեփանման զանգվածով լցված փաթեթ:











