Ոստիկանությունը բացահայտել է 3 «փող ջարդողների»:

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ Արմավիրի մարզի 49-ամյա բնակիչ Ժիրայր Սարիբեկյանը,   49-ամյա Աշոտ Ավանեսյանը եւ 41-ամյա Բորիս Պողոսյանը «փող ջարդելու» միջոցով գումար են գողացել մի քաղաքացուց:

Նրանց մեկը ճանապարհին  գցել է իր ձեռքի դրամապանակը, մյուսը սպասել, դրամապանակին է մոտեցել հենց այն պահին, երբ մեկը անցնելիս է եղել դրա մոտով: Նա անցորդին առաջարկել է դրամապանակի պարունակությունը կիսել իրար մեջ: Գումարն իրար մեջ կիսելուց հետո եկել է բերման ենթարկվածներից մեկը, ներկայացել որպես դրամապանակի տեր եւ ասել, որ ինքը ճանաչում է իր գումարը, բանից անտեղյակ քաղաքացուց պահանջել է իրեն տալ մոտը եղած ամբողջ գումարը, որ դրանից առանձնացնի ու վերցնի իրենը:

Գումարը հաշվելու ընթացքում տղամարդը «փող ջարդելու» հայտնի եղանակով գողացել է անծանոթի դրամները:

Դեպքի առթիվ քննություն է ընթանում:

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: