Կիեւում 35-ամյա տղամարդը փորձել է ձեռքի ուղեբեռի մեջ նռնակ անցկացնել օդանավ, հայտնել են Ազգային ոստիկանությունից։ «35-ամյա տղամարդը ոստիկաններին եւ օդանավակայանի անվտանգության ծառայողներին ասել է, որ «մոռացել է» պայուսակից հանել զինամթերքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նռնակը առգրավել են եւ ուղարկել փորձաքննության, փոխանցում է Korrespondent-ը։

Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնել են, որ ուղեւորի մոտ հայտնաբերված իրը նման է ՌԳԴ-5 նռնակի։

Հարուցվել է քրեական գործ «ապօրինի զենք պահելու» հոդվածով։ Տղամարդուն սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։