Բուքմեյքերական ընկերություններից մեկի տնպրենը, նոյեմբերի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) հաղորդում է տվել եւ հայտնել, որ նոյեմբերի 3-ին ժամը 15-ից սկսած անհայտ անձը համակարգչային DDoS տեսակի անդադար հարձակում է իրականացրել եւ տեւական ժամանակով ուղեփակել իրենց կայքը, կազմալուծել աշխատանքը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները պարզել են, որ հաքերային հարձակման ենթարկված բուքմեյքերական ընկերություններից մեկի հաջախորդը կապ է հաստատել ընկերության տնօրինության հետ եւ առաջարկելով հանդես գալ որպես միջնորդ, առաջարկել է իր ծառայությունները: Նա ասել է, որ կարող է պարզել, թե ով է կատարում հաքերային հարձակումը, դադարեցնել հարձակումը եւ այդ ծառայության դիմաց պահանջել  5 հազար ԱՄՆ դոլար:

Ընկերության տնօրենը մաս-մաս 4 հազար դոլար է փոխանցել այդ հաճախորդին:

Պարզվել է, որ այդ հաճախորդը Երեւանի բնակիչ 27-ամյա Ավթանդիլ Ավետիսյանն էր: Նա կալանավորվել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: