Համացանցում հայտնվել է Սիրիայում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի փրկության տեսագրությունը, հայտնում է «Վեստի.ռուն»:
Սիրիայի զինծառայողները հեռու չէին այն վայրից, որտեղ ընկել է ռուսական «Մի-8»-ը: Նրանք գնդացրով ու զենիթային կրակով օգնել են, որ անձնակազմի անդամները դուրս գան ուղղաթիռից ու գնան յուրայինների մոտ:
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը մասնակցում էր Սիրիայում խոցված ռուսական «Սու 24»-ի որոնումներին, ականակոծվել էր ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից, հայտնել են ՌԴ Գլխավոր շտաբից: Ուղղաթիռի անձնակազմը տարհանվել է ու հիմա գտնվում է «Խմեյմիմ» ավիավազայում: Բայց զոհվել է մեկ ռուս ծովային հետեւակային:











