ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Տրակտորոզավոդսկի շրջանում՝ ատրակցիոնների զբոսայգում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Քաշքշուկի պատճառը մասնակիցների միջեւ ծագած վեճն է եղել: Ծեծկռտուքի նախօրեին նրանք բախվել էին այգում, եւ նրանց միջեւ վեճ էր ծագել:

«Մենք ընկերներով զբոսնում էինք ատրակցիոնների զբոսայգում: Մեզ հանդիպակաց երեք անծանոթ էին գալիս, որոնցից մեկը հարբած էր: Նա հրեց մեզնից մեկին եւ փորձեց կռիվ սադրել»,- ասել է կռվի մասնակիցներից մեկը: Հաջորդ օրը տեղաբնակները վիճաբանությունը շարունակել են սոցիալական ցանցում, հետո պայմանավորվել հանդիպել:  Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է  մի կողմից 11, մյուս կողմից՝ 3 մարդ:

«Վեճի պատճառով 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է վնասվածքաբանական կենտրոն»,- ասել են քաղաքի բուժհաստատությունից:

LifeNews-ը ներկայացնում է տուժածների անունները

1. Ղազարյան Գեւորգ 19 տ.

2. Լետունովսկի Արտյոմ, 19 տ.

3. Մազլով Անդրեյ, 20 տ.

4. Պոդդուբնի Արտյոմ, 19 տ.

5. Մեդվեդիցկով Գրիգորի , 19 տ.

6. Ելֆիմով Նիկիտա 19 տ.

7. Գավրիլով Մաքսիմ, 19 տ.

8. Յագուպով Արտյոմ, 19 տ.

9. Պոստնիկով Ալեքսանդր, 19 տ.

10. Կուպրիշենկով Իգոր, 19 տ.