Հոկտեմբերին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ավետարանչական եկեղեցուց 3 մլն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ եւ էլեկտրական սարքավորումներ  են գողացել:

Ըստ ոստիկանության՝  25-ամյա Տարոն Նավասարդյանը եւ 22-ամյա Վլադիմիր Ասրյանը եկեղեցի են մտել պատուհանով:

Նրանք գողոնը վաճառել են մի երեւանցու, գողոնն առգրավված է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 177-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տարոն Նավասարդյանը թաքնվում է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: