Իտալական ոստիկանությունը Տրիեստ քաղաքի հյուսիսային հատվածում շուրջ 800 միավոր հրազեն է առգրավել, որը Թուրքիայից Բելգիա էր ուղարկվում: Այն գտնվել է Հոլանդիայում գրանցված բեռնատարում, որը քաղաքի նավամատույց է եղել նավով:
Չնայած մաքսային կանոնները չեն խախտվել, սակայն թուրք վարորդը զենքի լիցենզիա չի ունեցել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը: Դատախազությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել:
Ըստ Ansa գործակալության, զենքի թուրքական արտադրողը մեղավոր է ճանաչվել ազգային անվտանգության կանոնները խախտելու մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո իտալական նավահանգիստներում վերահսկողությունը խստացվել է:











