Կրակոցից հետո նռնակը պայթել է հենց այն տարածքում, որտեղ գտնվում էր ահաբեկիչը: 

«Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինը  նռնականետի կրակոցով պատահաբար ոչնչացրել է իրեն: Այդ մասին գրում է «Տրուդ»-ը` վկայակոչելով  The Mirror պարբերականին:

Թերթի կայքում տեսանյութ է հրապարակվել, որում սեւ հագուստով եւ նռնականետով մի մարդ է երեւում:  Կրակոցի նախապատրաստությունից հետո ահաբեկիչը նշան է բռնել պայթյունից ծակված պատի միջով եւ սեղմել է ձգանը: Նռնակը պայթել է հենց տարածքում` այն ծխով եւ բետոնի բեկորներով լցնելով: 

Թե տեսանյութը երբ եւ որ երկրում է նկարահանվել, անհայտ է,- նշում է The Mirror-ը: