Նորագյուղի բնակիչ Հրայր Սաֆարյանը կասկածվում է բնակարանային գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Հրայր Սաֆարյանին «հենց գործի վրա են բռնել». նա փորձել էր գողություն կատարել մայրաքաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից, սակայն ոստիկաններին հաջողվել էր կանխել հանցագործությունը:
Ոստիկանության բաժին բերման ենթարկված Հրայր Սաֆարյանի մոտ հայտնաբերվել էր նաեւ թանկարժեք իրեր: Սաֆարյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն այդ իրերը գողացել է Շենգավիթ համայնքի բնակարաններից մեկից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











