Ոստիկանությունը հրապարակել է նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում տուգանային հրապարակ տարված մեքենաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ այդ օրերին տուգանային հրապարակ է տարվել 132 տրանպորտային միջոց, որոնցից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ տալու սարքավորում, 67 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 64-ը՝ առանց համապատսախան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար:
Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել մայրաքաղաքում:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











