Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Նախնական տվյալներով, 20 հոգի վիրավորվել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքին:

Պատահարի մանրամասները պարզվում են:

Ըստ AP-ի, միջադեպի հետեւանքով նաեւ զոհեր կան: Դեպքի վայր մեծ թվով ոստիկաններ են ժամանել: