Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի սոցիալական ծառայության շենքի մոտ անհայտ անձինք կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:

AP գործակալության փոխանցմամբ, բազմաթիվ զոհեր կան: Նախնական տվյալներով, կրակել են երկու կամ երեք հոգի: ABC-ի հաղորդմամբ, ոստիկանությունը որոնում է նրանց: CNN-ի տեղեկություններով, հրաձգության զոհ է դարձել 20 մարդ:

Ըստ ՏԱՍՍ-ի, միջադեպը տեղի է ունեցել զարգացման խախտման հետեւանքով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց անհատական օգնություն ցուցաբերող հաստատության շենքի մոտ:

Ընդհանուր առմամբ, Սան Բերնարդինոյում եւ հարեւան Ռիվերսայդում մի քանի այդպիսի կենտրոն կա, որոնց անձնակազմի թիվը հասնում է 670-ի: Հաստատության կայքի փոխանմամբ, այդ կենտրոններն ավելի քան 30.200 հոգու են սպասարկում:

Ոստիկանությունն առայժմ չի հստակեցնում, թե հրաձգության պահին քանի մարդ է եղել շենքում: